Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կարևորվեցին հեպատիտների դիմակայման խնդիրները

Կարևորվեցին հեպատիտների դիմակայման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ճանաչված լյարդաբան, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Ռոբերտ Գիշին։

 

Նա նախարարին տեղեկացրեց, որ արդեն երկրորդ անգամ Երևանում մասնակցում է Հայկական լյարդաբանական ասոցիացիայի կազմակերպած լյարդաբանության միջազգային գիտաժողովին և տպավորված է հայ մասնագետների ներուժով։


Ռոբերտ Գիշը մասնակցել է մի շարք երկրների, այդ թվում` Վիետնամի և Ֆիլիպինների, վիրուսային և ոչ վիրուսային հեպատիտների կանխարգելման և բուժման ազգային ծրագրերի մշակմանը, որոնք այսօր ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հաջողությամբ իրականացվում են։ Նա նախարար Դումանյանին իր աջակցությունը հայտնեց Հայաստանում և Արցախում ևս նման ծրագիր մշակելու գործում։  Հեպատոլոգների համաշխարհային ասոցիացիայում մեծ հեղինակություն ունեցող մասնագետը հավաստիացրեց, որ սկրինինգային ծրագիրը, որ կընդգրկի ոչ միայն վիրուսային հեպատիտների, այլև  լյարդի ալկոհոլային և ոչ ալկոհոլային ախտահարումների հաղթահարումը, կարժանանա միջազգային կազմակերպությունների աջակցությանը, կգտնվեն նաև ֆինանսական ներդրողներ։ Դրա համար կարևոր նախապայման է, որ Հայաստանը միանա աշխարհի 150 երկրներին, ովքեր հուլիսի 28-ը պետականորեն ընդունում են որպես հեպատիտների դեմ պայքարի միջազգային իրազեկության և պայքարի օր։ Կարևոր է նաև հեպատիտով հիվանդների ասոցիացիայի ստեղծումը։
Նախարար Դումանյանը շնորհակալություն հայտնեց մեծանուն լյարդաբանին Երևանում լյարդաբանության միջազգային գիտաժողովին մասնակցելու, Հայաստանի և Արցախի նկատմամբ մասնագիտական հագացության և համագործակցության պատրաստակամության համար։


  «Ձեր կողմից հնչեցված բոլոր հարցերը որպես նախարար ինձ վաղուց անհանգստացնում են և շատ ուրախ եմ, որ դրանց լուծումը հետաքրքրում է նաև Ձեզ։ Ձեր այցը մեծ ոգևորություն է առաջացրել թե՛ մեր մասնագետների, թե՛ հիվանդների շրջանում։ Հայաստանի և Արցախի նկատմամբ Ձեր հոգատարությունը մեծ հույս է ներշնչում։ Ուրախ կլինենք, որ Ձեր օժանդակությամբ մենք ևս ունենանք հեպատիտների դիմակայման ազգային ծրագիր։ Նախարարությունը, մեր մասնագետները հենց այսօրվանից կսկսեն աշխատել և ամեն ինչ կանեն, որ այն մշակվի, և համատեղ ուժերով ձեռնամուխ լինենք միջազգային կառույցների, դոնորների ներգրավմանը»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Հավելենք, որ  Ռոբերտ Գիշն այս օրերին հասցրել է լինել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։




Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ